‘
ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը» մրցելու է լեհական Լեխի հետ: Պատասխան մրցավեճը կկայանա Հայաստանում:
Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Բանանցի» մրցակիցն է լինելու բոսնիական «Սարաևոն»: Առաջին հանդիպումն անցկացվելու է Երևանում:
«Փյունիկը» հանդիպելու մակեդոնական «Վարդարի» հետ, որի կազմում է խաղաում Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ պաշտպան Հովհաննես Համբարձումյանն օրերս լքեց այդ ակումբը: Երևանցիները լինելու են առաջին խաղի տանտերը:
Առաջին խաղերը կայանալու են հուլիսի 12-ին, իսկ պատասխանները` հուլիսի 19-ին:
‘