‘
Հայտնի է դարձել նաև, թե որ զույգերն են մրցելու Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում: Վիճակահանությունն տեղի է ունեցել շվեյցարական Նյոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում:
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆում հանդես են գալու խմբերում 1-ին և 2-րդ տեղերն զբաղեցրած թիմերը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իրենց խմբերում 3-րդ տեղն զբաղեցրած ակումբները։
Իրենց խմբերում առաջին և երկրորդ տեղերն զվաղեցնելու շնորհիվ 1/16 եզրափակչում էին հայտնվել հետևյալ թիմերը՝
«Բորուսիա» Մենխենգլադբախ, «Վիլյառեալ», «Բրյուգե», «Տորինո», «Նապոլի», «Տոտենհեմ», «Բեշիկթաշ», «Սելթիկ», «Զալցբուրգ», «ՊՍՎ», «Դինամո» Մոսկվա, «Դնեպր», «Ինտեր», «Սևիլյա», «Ֆեյենորդ», «Վոլֆսբուրգ», «Էվերթոն», «Սպարտա», «Դինամո» Կիև, «Օլբորգ», «Ֆիորենտինա», «Գենգամ», «Լեգիա», «Տրաբզոնսպոր»։
Չեմպիոնների լիգայում իրենց խմբերում 3-րդ տեղն տեղ զբաղեցրել և Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ էին դուրս եկել հետևյալ թիմերը՝
«Օլիմպիակոս», «Լիվերպուլ», «Զենիթ», «Անդերլեխտ», «Ռոմա», «Այաքս», «Սպորտինգ», «Ատլետիկ»։
Այս փուլում իրար դեմ չեն կարող խաղալ խմբային փուլում նույն խմբում ընդգրկված թիմերը, ինչպես նաև, ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ, Ռուսաստանն ու Ուկրաինան ներկայացնող ակումբները:
Եժի Դուդեկի մասնակցությամբ անցկացված վիճակահանությամբ 1/16 եզրափակչի զույգերը ձևավորվեցին հետևյալ կերպ՝
«Վիլյառեալ» — «Զալցբուրգ»
«Տորինո» — «Ատլետիկ»
«Տոտենհեմ» — «Ֆիորենտինա»
«Սելթիկ» — «Ինտեր»
«ՊՍՎ» — «Զենիթ»
«Դնեպր» — «Օլիմպիակոս»
«Սևիլյա» — «Բորուսիա» Մենխենգլադբախ
«Վոլֆսբուրգ» — «Սպորտինգ»
«Յանգ Բոյզ» — «Էվերթոն»
«Օլբորգ» — «Բրյուգե»
«Գենգամ» — «Դինամո» Կիև
«Տրապզոնսպոր» — «Նապոլի»
«Անդերլեխտ» — «Դինամո» Մոսկվա
«Այաքս» — «Լեգիա»
«Լիվերպուլ» — «Բեշիկթաշ»
«Ռոմա» — «Ֆեյենորդ»
Առաջին հանդիպումները կկայանան 2015 թ. փետրվարի 19-ին, իսկ պատասխան խաղերը՝ փետրվարի 26-ին:
‘