‘Եվրոպոլի ղեկավարն առաջին անգամ կարող է կին լինել’

1929

Europol  եվրոպական ոստիկանական գերատեսչությունն իր պատմության մեջ առաջին անգամ կարող է կին ղեկավար ունենալ՝ բելգիացի Կատրին Դե Բոլը, երկուշաբթի РИА Новости-ին հաղորդել են գերատեսչության մամլո ծառայությունից: «Այո, նա եզրափակիչի երեք թեկնածուներից մեկն է»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Ըստ լրատվական գործակալության դիվանագիտական աղբյուրների՝ մյուս երկու թեկանծուներն են հոլանդացի Վիլ Վան Հեմերթը և չեխ Օլդրիխ Մարտինուն:

Եվրամիության անդամ պետությունների ներքին գործոց նախարարները պետք է մինչև տարեվերջ որոշում կայացնեն Europol-ի նոր գործադիր տնօրենի նշանակման հարցում՝ բրիտանացի Ռոբ Ուեյնռայթի մանդատի ավարտման առթիվ, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 2009 թվականից:

Europol-ի կենտրոնակայանը գտնվում է Հաագայում: ԵՄ գործակալության կարգավիճակ ունեցող ծառայության հիմնական խնդիրների թվում են ազգային ծառայությունների աշխատանքի համակարգումը միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում և տեղեկատվության փոխանակումը ազգային ոստիկանական ծառայությունների միջև: Europol-ի գործունեության գլխավոր ուղղություններից են պայքարն ահաբեկչության, անդրսահմանային հանցավորության, զենքի ապօրինի վաճառքի, թմրավաճառքի, հանցավոր միջոցների լվացման դեմ:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զարիֆը ԱՄՆ-ին սպառնում է կոշտ պատասխան տալ’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը տրվել է Ռիչարդ Թալերին’