‘
Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած խաղում ամեն ինչ պարզ դարձավ արդեն առաջին կեսում։ 45 րոպեի ընթացքում Դիդյե Դեշամի սաները 4 գնդակ ուղարկեցին Հանես Հալդորսոնի պաշտպանած դարպասը․ աչքի ընկան Օլիվյե Ժիրուն, Պոլ Պոգբան, Դիմիտրի Պայեն և Անտուան Գրիզմանը։
Չնայած հաշվին՝ Իսլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները չհանձնվեցին և Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասի մոտ վտանգ ստեղծելու փորձեր ձեռնարկեցին։ 56-րդ րոպեին Կոլբեյն Սիգտորսոնին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը 3 րոպե անց Ժիրուն դուբլ ձևակերպեց, իսկ վերջնական հաշիվը 84-րդ րոպեին ձևակերպեց Բիրկիր Բյարնասոնը՝ 5։2։
Կիսաեզրափակիչ փուլում Ֆրանսիան մրցելու է Գերմանիայի հավաքականի հետ։ Եզրափակչի մյուս ուղեգրի համար պայքարելու են Պորտուգալիայի և Ուելսի հավաքականները։
Եվրո-2016, քառորդ եզրափակիչ
Ֆրանսիա — Իսլանդիա՝ 5:2
Օլիվյե Ժիրու, 12, 59, Պոլ Պոգբա, 20, Դիմիտրի Պայետ, 43, Անտուան Գրիզման, 45 — Կոլբեյն Սիգթորսոն, 56, Բիրկիր Բյարնասոն, 84
Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Լորան Կոսելնի (Էլյակիմ Մանգալա, 72), Սամուել Ումտիտի, Բակարի Սանյա, Բլեզ Մատյուիդի, Մուսա Սիսոկո, Պոլ Պոգբա, Դիմիտրի Պայետ (Քինգսլի Կոման, 80), Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու (Անդրե-Պյեր Ժինյակ, 60):
Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արնասոն (Սվերիր Ինգասոն, 46), Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն, Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն, Կոլբեյն Սիգթորսոն (Էյդուր Գուդյոնսեն, 83), Յոն Դադի Բոդվարսոն (Ալֆրեդ Ֆինբոգասոն, 46):
‘