‘
Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Պորտուգալիա-Ավստրիա (0:0) խաղում պորտուգալացիները 23 անգամ հարվածել են մրցակցի դարպասի ուղղությամբ։
Առաջնության երկու տուրում միասին պորտուգալացիները 50 հարված են կատարել․ 17 անգամ գնդակը շեղ է ընթացել, 16 անգամ ուղղված է եղել հենց դարպասին, 17 դեպքում էլ ավարտվել է սեյվով։ Այս ցուցանիշով Պորտուգալիան ընդգծված առաջատար է։ Երկրորդ հորիզոնականը կիսում են Խորվաթիայի և Անգլիայի հավաքականները՝ 37-ական հարված։
Եվրո-2016, ամենաշատ հարվածներ կատարած հավաքականները
- Պորտուգալիա — 50 (հարված) -17 (շեղ), 16 (դարպասին), 17 (սեյվ)
- Անգլիա — 37 — 17, 10, 10
- Խորվաթիա — 37 — 19, 12, 6
- Բելգիա — 36 — 15, 9, 12
- Շվեյցարիա — 36 — 12, 13, 11
Առաջնության ընթացքում ամենաշատ փոխանցումները կատարել են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ 1368 փոխանցում, որից 1260-ը ճշգրիտ է եղել։ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները կատարել են 1263 փոխանցում, պորտուգալացիները՝ 1117։
Եվրո-2016, ամենաշատ փոխանցումներ կատարած հավաքականները
- Իսպանիա — 1368/1260, ճշգրտությունը՝ 92%
- Գերմանիա — 1263/114, ճշգրտությունը՝ 91%
- Պորտուգալիա — 1117/998, ճշգրտությունը՝ 89%
- Շվեյցարիա — 1081/965, ճշգրտությունը՝ 89%
- Անգլիա — 919/806, ճշգրտությունը՝ 88%։
‘