‘
Թուլուզի «Մունիսիպալ» մարզադաշտում կայացավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի՝ Բելգիա-Հունգարիա հանդիպումը։ Մարկ Վիլմոտսի սաները խոշոր՝ 4։0 հաշվով հաղթանակ տոնեցին և դուրս եկան 1/4 եզրափակիչ։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Տոբի Ալդերվեյրելդը։ Հաջորդ գոլերը բելգիացները խփեցին խաղի վերջնամասում․ 78-րդ րոպեին Էդեն Ազարի փոխանցումից հետո աչքի ընկավ Միշի Բատշուային, մեկ րոպե անց գոլի հեղինակ դարձավ արդեն Ազարը, իսկ վերջնական հաշիվը 91-րդ րոպեին ձևակերպեց Յաննիկ Ֆերերյա-Կարասկոն։
1/4 եզրափակչում Բելգիայի հավաքականը մրցելու է Ուելսի ընտրանու հետ։
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Հունգարիա — Բելգիա՝ 0:4
Տոբի Ալդերվեյրելդ, 10, Միշի Բատշուաի, 78, Էդեն Ազար, 80, Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 90+1
Հունգարիա. Գաբոր Կիրայ, Ռոլանդ Յուհաս (Դանիել Բյոդե, 80), Թամաշ Կադար, Ռիչարդ Գուզմիչ, Ադամ Լանգ, Զոլթան Գերա (Ակոշ Էլեկ, 46), Բալաժ Ջուջակ, Ադամ Պինտեր (Նեմանյա Նիկոլիչ, 75), Ադամ Նագի, Գերգո Լովրենչիչ, Ադամ Սալաի:
Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոմաս Մենյե, Տոբի Ալդերվեյրելդ, Յան Վերտոնգեն, Թոմաս Վերմալեն, Ակսել Վիտսել, Ռաջա Նայնգոլան, Կեւին Դե Բրույնե, Դրիս Մերտենս (Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 70), Էդեն Ազար (Մարուան Ֆելաինի, 81), Ռոմելու Լուկակու (Միշի Բատշուաի, 76):
‘