‘
Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում C խմբի առաջատարներ Գերմանիայի և Լեհաստանի հավաքականները նվազագույն հաշվով հաղթանակներ տոնեցին։
Բունդեսթիմը Մարիո Գոմեսի գոլի շնորհիվ առավելության հասավ Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու նկատմամբ, իսկ Լեհաստանի հավաքականը Յակուբ Բլաշիկովսկու գոլի շնորհիվ հաղթեց Ուկրաինայի ընտրանուն։
Այսպիսով, Գերմանիայի և Լեհաստանի հավաքականները, խմբային փուլի 3 խաղում վաստակելով 7-ական միավոր, դուրս եկան 1/8 եզրափակիչ։ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը վաստակել է 3 միավոր, իսկ Ուկրաինայի հավաքականը հրաժեշտ է տալիս առաջնությանը՝ 0 միավոր։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչ են դուրս գալիս խմբերում առաջին 2 տեղերը, ինչպես նաև երրորդ տեղը գրաված լավագույն 4 հավաքականները։
Եվրո-2016. C խումբ, երրորդ տուր
Հյուսիսային Իռլանդիա — Գերմանիա՝ 0:1
Մարիո Գոմես, 29
Հյուսիսային Իռլանդիա. Մայքլ Մաքգովերն — Գարեթ Մաքոլի, Ջոնի Էվանս (Նայլ Մքգին, 84), Քրիս Բերդ, Աարոն Հյուզ, Սթյուարտ Դալաս, Փեդի Մաքնեյր, Քորի Էվանս, Քրեյգ Քեթքարթ, Ջեյմի Ուորդ (Ջոշ Մագենիս, 70), Քոնոր Վաշինգտոն (Կայլ Լաֆերտի, 59):
Գերմանիա. Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ, Ժերոմ Բոատենգ (Բենեդիկտ Հյովեդես, 76), Մատս Հումելս, Յոնաս Հեկտոր, Սամի Խեդիրա (Բաստիան Շվայնշտայգեր, 69), Տոնի Կրոս, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Մարիո Գյոտցե (Անդրե Շյուրլե, 55), Մարիո Գոմես:
Ուկրաինա — Լեհաստան՝ 0:1
Յակուբ Բլաշչիկովսկի, 54
Ուկրաինա. Անդրեյ Պյատով — Բոգդան Բուտկո, Ալեքսանդր Կուչեր, Արտյոմ Ֆեդեցկի, Եվգենի Խաչերիդի, Տարաս Ստեպանենկո, Անդրեյ Յարմոլենկո, Ռուսլան Ռոտան, Օլեքսանդր Զինչենկո (Վիկտոր Կովալենկո, 73), Եվգենի Կոնոպլյանկա, Ռոման Զոզուլյա (Անատոլի Տիմոշչուկ, 90+2):
Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Տիագո Ցիոնեկ, Արտուր Ենջեյչիկ, Կամիլ Գլիկ, Միխալ Պազդան, Տամաշ Յոդլովեց, Պիոտր Զիելինսկի (Յակուբ Բլաշչիկովսկի, 46), Գժեգոժ Կրիխովյակ, Բարտոշ Կապուստկա (Կամիլ Գրոսիցկի, 71), Արկադիուշ Միլիկ (Ֆիլիպ Ստարզինսկի, 90+3), Ռոբերտ Լեւանդովսկի:
‘