‘Եվրո-2016․ Գերմանիան 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Իտալիային (տեսանյութ)’

1647

Բորդոյի «Մատմուտ Ատլանտիկ» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում հավաքականները շատ զգուշավոր խաղացին և միայն խաղակեսի վերջնամասում աչքի ընկան ակտիվ գործողություններով։ 42-րդ րոպեին հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ուներ Թոմաս Մյուլլեր, բայց նրա հարվածից հետո վստահ խաղաց Ջանլուիջի Բուֆֆոնը։ 

Հանդիպման հաշիվը բացվեց 65-րդ րոպեին․ Մարիո Գոմեսը, հիանալի խաղալով, գնդակը հասցեագրեց Յոնաս Հեկտորին, իսկ վերջինիս փոխանցումից հետո Մեսութ Օզիլը գրավեց Բուֆֆոնի պաշտպանած դարպասը։

78-րդ րոպեին Լեոնարդո Բոնուչին վերականգնեց հաշվի հավասարությունը՝ դիպուկ իրացնելով Ժերոմ Բոատենգի ձեռքով խաղի արդյունքում նշանակված 11-մետրանոց հարվածը։

Խաղի մնացած, ապա հավելյալ ժամանակահատվածում գոլեր չարձանագրվեցին, և կիսաեզրափակչի ուղեգրի հարցը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով։ Առավել դիպուկ գտվեցին գերմանացիները՝ 6։5։ Կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականը խաղալու է Ֆրանսիա-Իսլանդիա զույգի հաղթողի հետ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ մյուս խաղում մրցելու են Պորտուգալիայի և Ուելսի հավաքականները։

Եվրո-2016, 1/4 եզրափակիչ

Գերմանիա – Իտալիա՝ 1:1

 Մեսութ Օզիլ, 63 — Լեոնարդո Բոնուչի, 78 (11մ)

11 մետրանոցներով՝ 6:5

Գերմանիա. Մանուել Նոյեր, Բենեդիկտ Հյովեդես, Ժերոմ Բոատենգ, Մատս Հումելս, Յոնաս Հեկտոր, Սամի Խեդիրա (Բաստիան Շվայնշտայգեր, 16), Տոնի Կրոս, Ջոշուա Կիմիխ, Մեսութ Օզիլ, Թոմաս Մյուլեր, Մարիո Գոմես (Յուլիան Դրաքսլեր, 72):

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի (Սիմոնե Զազա, 120+1), Էմանուելե Ջակերինի, Ստեֆանո Ստուրարո, Ալեսանդրո Ֆլորենցի (Մատեո Դարմիան, 87), Մատիա Դե Շիլիո, Մարկո Պարոլո, Էդեր (Լորենցո Ինսիսնյե, 105 ), Գրացիանո Պելե:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական․ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ հետխորհրդային տարածաշրջանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ’