‘Եվրո-2016․ Իսլանդիայի հավաքականը անսպասելիորեն հաղթեց Անգլիային (տեսանյութ)’

1863

Նիցայի «Ալյանց Ռիվերիա» մարզադաշտում կայացած հանդիպման արդեն 3-րդ րոպեին Իսլանդիայի հավաքականի դարպասապահ Հաննես Հալդոուրսոնը խախտեց կանոնները Ռահիմ Սթերլինգի նկատմամբ, և գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ուեյն Ռունին։

Ռունիի գոլից հետո թվաց, թե Ռոյ Հոջսոնի սաները խոշոր հաշվով հաղթանակ տոնելու բոլոր հնարավորություններն ունեն, սակայն 6-րդ րոպեին Ռագնար Սիգուրդսոնը խփեց իսլանդացիների պատասխան գոլը, իսկ 18-րդ րոպեին Կոլբեն Սիգտորսոնն առաջ մղեց իր թիմին։

Խաղի մնացած ժամանակահատվածում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների՝ գոլեր խփելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան․ Իսլանդիան համակարգված պաշտպանվում էր և օգտագործում գրոհներ կազմակերպելու հնարավորությունները։

1/4 եզրափակիչ փուլում առաջնության գլխավոր հայտնություն Իսլանդիայի հավաքականը մրցելու է ֆավորիտներից Ֆրանսիայի ընտրանու հետ։

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Անգլիա — Իսլանդիա՝ 1:2 (առաջին խաղակես)

Ուեյն Ռունի, 4 (11մ) — Ռագնար Սիգուրդսոն, 6, Կոլբեյն Սիգթորսոն, 18

Անգլիա. Ջո Հարթ, Կայլ Ուոլկեր, Քրիս Սմոլինգ, Գերի Կեհիլ, Դերեկ Ռոուզ, Էրիկ Դայեր, Ուեյն Ռունի, Դելե Ալի, Ռահիմ Ստերլինգ, Դանիել Սթարիջ, Հարի Քեյն:

Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Կարի Արանսոն, Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն, Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն, Կոլբեյն Սիգթորսոն, Յոն Դադի Բոդվարսոն:

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016․ Իտալիան հաղթեց գործող չեմպիոն Իսպանիային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վացկե․ «Իրավիճակը փոխվել է.«Մանչեսթեր Յունայթեդը» զգալիորեն լավացրել է իր առաջարկը» ‘