‘Եվրո-2016․ Իտալիան հաղթեց գործող չեմպիոն Իսպանիային (տեսանյութ)’

1711

Սեն-Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին խաղակեսում իտալացիներն ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն բավականին վստահ էր խաղում Դավիդ դե Խեան։ Այդուհանդերձ, 33-րդ րոպեին Անտոնիո Կոնտեի թիմին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ․ տուգանային հարվածից հետո գոլի հեղինակ դարձավ Ջորջիո Կյելինին:

Երկրորդ խաղակեսում Իսպանիայի հավաքականը ջանքեր գործադրեց պատասխան գոլ խփելու համար, սակայն կա՛մ գրոհների վերջին փուլը չէր ստացվում, կա՛մ փայլում էր Ջանլուիջի Բուֆֆոնը։ Այն, ինչ չստացվեց Իսպանիայի մոտ, Իտալիան արեց խաղավարտին․ 91-րդ րոպեին Գրացիանո Պելեն երկրորդ գնդակն ուղարկեց Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։

Եվրո-2016, 1/8 եզրափակիչ

Իտալիա — Իսպանիա՝ 2:0

Ջորջո Կյելինի, 33, Գրացիանո Պելե, 90+2

Իտալիա. Ջանլուիջի Բուֆոն, Անդրեա Բարցալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջո Կյելինի, Դանիելե Դե Ռոսի (Տյագո Մոտա, 54), Էմանուելե Ջակերինի, Ալեսանդրո Ֆլորենցի (Մատեո Դարմիան, 84), Էմանուելե Ջակերինի, Մարկո Պարոլո, Էդեր (Լորենցո Ինսինյե, 82), Գրացիանո Պելե:

Իսպանիա. Դավիդ Դե Խեա, Խուանֆրան, Սերխիո Ռամոս, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա, Սեսկ Ֆաբրեգաս, Դավիդ Սիլվա, Նոլիտո (Արից Ադուրիս, 46, Պեդրո Ռոդրիգես, 81), Ալվարո Մորատա (Լուկաս Վասկես, 70):

Նախորդ հոդվածը‘Ամերիկայի գավաթ․ Չիլին եզրափակչում հաղթեց Արգենտինային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016․ Իսլանդիայի հավաքականը անսպասելիորեն հաղթեց Անգլիային (տեսանյութ)’