‘
Առաջին րոպեներից Խորվաթիայի հավաքականն ուներ զգալի առավելություն, սակայն հաշվի մեջ առաջ անցավ միայն 37-րդ րոպեին․ աչքի ընկավ Իվան Պերիշիչը։ Չեխերն առաջին կեսում խաղում էին պաշտպանությունից՝ սպասելով հակագրոհելու իրենց հնարավորությանը, սակայն բաց թողած գոլից մարտավարությունը փոխելու անհրաժեշտություն առաջացավ։
59-րդ րոպեին խորվաթները օգտվեցին չեխերի անհամակարգված խաղից, և Իվան Ռակիտիչը երկրորդ գնդակն ուղարկեց Պետր Չեխի պաշտպանած դարպասը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում Չեխիայի հավաքականին հաջողվեց խուսափել պարտությունից․ 76-րդ րոպեին հաշիվը կրճատեց Միլան Շկոդան, իսկ ավելացրած ժամանակում Թոմաշ Նեցիդը խփեց իր թիմի երկրորդ գոլը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Այժմ Խորվաթիան ունի 4 միավոր, իսկ Չեխիան վաստակեց իր առաջին միավոր։ Երկրորդ տուրի շրջանակում D խմբի մյուս՝ Իսպանիայի և Թուրքիայի հավաքականների հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 23։00-ին։
ՉԵԽԻԱ—ԽՈՐՎԱԹԻԱ |
2-2 (0-1) |
0-1՝ Իվան Պերիշիչ 37՛, 0-2՝ Իվան Ռակիտիչ 59՛, 1-2՝ Միլան Շկոդա 76՛, 2-2՝ Տոմաշ Նեցիդ 90՛ (11մ) |
ՉԵԽԻԱ. 1.Պետր Չեխ, 5.Ռոման Գուբնիկ, 6.Տոմաս Սիվոկ, 2.Պավել Կադերժաբեկ, 8.Դավիդ Լիմբերսկի, 10.Տոմաշ Ռոսիցկի, 13.Յարոսլավ Պլաշիլ (7.Տոմաշ Նեցիդ, 86), 19.Լադիսլավ Կրեյչի, 22.Վլադիմիր Դարիդա, 20.Իրժի Սկալակ (18.Յոզեֆ Շուրալ, 67), 21.Դավիթ Լաֆատա (12.Միլան Շկոդա, 67) |
ԽՈՐՎԱԹԻԱ. 23.Դանիել Սուբաշիչ, 3.Իվան Ստրինիչ (2.Շիմե Վրսալկո, 90), 5.Վեդրան Չորլուկա, 11.Դարիո Սռնա, 21.Դոմագոյ Վիդա, 4.Իվան Պերիշիչ, 7.Իվան Ռակիտիչ (13.Գորդոն Շինդենֆելդ, 90), 10.Լուկա Մոդրիչ (8.Մատեո Կովաչիչ, 62), 14.Մարցելո Բրոզովիչ, 19.Միլան Բադել, 17.Մարիո Մանջուկիչ |
Զգուշացում՝ Տոմաս Սիվոկ 72՛ (Չ), Միլան Բադել 14՛ (Խ), Մարցելո Բրոզովիչ 74՛ (Խ), Դոմագոյ Վիդա 90՛ (Խ) ; Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա) |
44 |
ԳՆԴԱԿԻ % |
56 |
7 (4) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
19 (6) |
14 |
ՏՈՒԳԱՆՔ |
13 |
2 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
11 |
1 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
0 |
‘