‘
Կայացան Եվրոպայի առաջնության խմբային փուլի՝ D խմբի հավաքականների վերջին հանդիպումները։
Լիոնի «Ստադ դե Լյումեր» մարզադաշտում կայացած Հունգարիա-Պորտուգալիա հանդիպման առաջին կեսում հավաքականները մեկական գոլ խփեցին․ 19-րդ րոպեին Զոլտան Գերան հիանալի գոլով բացեց հաշիվը, իսկ 42-րդ րոպեին Նանին խփեց Պորտուգալիայի պատասխան գոլը։
Երկրորդ խաղակեսը մեկնարկից անցավ խելահեղ պայքարում․ 47-րդ րոպեին Բալաժ Ջուջակը տուգանայինից գրավեց Ռիու Պատրիսիու պաշտպանած դարպասը: 3 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն խփեց այս առաջնությունում իր առաջին գոլը։ 55-րդ րոպեին Ջուջակը ևս մեկ հիանալի գոլի հեղինակ դարձավ, իսկ 62-րդ րոպեին դուբլ ձևակերպեց արդեն Կրիշտիանու Ռոնալդուն։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին։
Զուգահեռաբար ընթացող Իսլանդիա-Ավստրիա խաղում իսլանդացիները 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։
Այսպիսով, F խմբում Հունգարիան և Ավստրիան վաստակեցին 5-ական միավոր, Պորտուգալիան՝ 3, իսկ Ավստրիան՝ 1։ Հիշեցնենք, որ պայքարը շարունակելու հնարավորություն ստացան խմբերում առաջին 2 հորիզոնականները և երրորդ հորիզոնականը զբաղեցրած 4 լավագույն հավաքականները։ Պորտուգալիան այդ 4 լավագույն հավաքականների թվում է։ 1/8 եզրափակչում Հունգարիան խաղալու է Е խմբի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականի հետ, Իսլանդիան՝ Անգլիայի, իսկ Պորտուգալիան՝ Խորվաթիայի։
Եվրո-2016. F խումբ, երրորդ տուր
Հունգարիա — Պորտուգալիա՝ 3:3
Զոլթան Գերա, 19, Բալաժ Ջուջակ, 47, 55 – Նանի, 42, Կրիշտիանու Ռոնալդու, 62
Հունգարիա. Գաբոր Կիրայ, Միհայ Կորհուտ, Ռոլանդ Յուհաս, Ռիչարդ Գուզմիչ, Ադամ Լանգ, Զոլթան Գերա (Բարնաբաս Բազե, 46), Բալաժ Ջուջակ, Գերգո Լովրենչիչ (Զոլթան Ստիբեր, 83), Ադամ Պինտեր, Ակոս Էլեկ, Ադամ Սալաի (Կրիստիան Նեմեթ, 71)։
Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Վիեյրինյա, Պեպե, Ռիկարդու Կարվալյու, Ժոաո Մոուտինյո (Ռենատու Սանչես, 46), Վիլիամ Կարվալյու, Անդրե Գոմեշ (Ռիկարդո Կուարեժմա, 61), Էլիզեու, Լուիշ Նանի (Դանիլո Պերեյրա, 81), Ժոաո Մարիու, Կրիշտիանու Ռոնալդու:
Իսլանդիա — Ավստրիա՝ 2։1
Յոն Դադի Բոդվարսոն, 18, Արնոր Տրաուստասոն, 90+4 – Ալեսանդրո Շչոֆ, 60
Չիրացրած 11մետրանոց՝ Ալեսանդար Դրագովիչ (Ավստրիա), 37
Իսլանդիա. Հանես Հալդոուրսոն, Բիրկիր Սեւարսոն, Ռագնար Սիգուրդսոն, Արնասոն, Արի Սկուլասոն, Իոգան Գուդմունդսոն (Սվերիր Ինգասոն, 87), Բիրկիր Բյարնասոն, Գիլֆի Սիգուրդսոն, Արոն Գունարսոն, Կոլբեյն Սիգթորսոն (Արնոր Տրաուստասոն, 81), Յոն Դադի Բոդվարսոն (Էլմար Բյարնասոն, 71)։
Ավստրիա. Ռոբերտ Ալմեր, Մարտին Հինտերեգեր, Ալեքսանդար Դրագովիչ, Սեբաստիան Պրյոդլ (Ալեսանդրո Շչոֆ, 46), Կրիստիան Ֆուքս, Ֆլորիան Կլայն, Շտեֆան Իլզանկեր (Մարկ Յանկո, 46), Յուլիան Բաումգարտլինգներ, Դավիդ Ալաբա, Մարկո Արնաուտովիչ, Մարսել Զաբիտցեր (Յակոբ Յանտշչեր, 78)։
‘