‘
Առաջին խաղակեսն անցավ Կրիս Կոուլմենի սաների բացահայտ առավելությամբ։ Ռուսների անհամակարգված խաղի արդյունքում 11-րդ րոպեին Աարոն Ռեմզին բացեց հանդիպման հաշիվը, իսկ 20-րդ րոպեին Նիլ Թեյլորը կրկնապատկեց Ուելսի առավելությունը։
Երկրորդ կեսում ևս ուելսեցիներն առավել ակտիվ էին, իսկ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներն աչքի չէին ընկնում խաղի ընթացքը բեկելու մեծ ցանկությամբ։ Խաղակեսի միջնամասում Ռեմզիի փոխանցումից հետո Գարեթ Բեյլը խփեց այս առաջնությունում իր երրորդ գոլը և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։
Այսպիսով, խմբային փուլում Ուելսի հավաքականը վաստակեց 6 միավոր և առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։ B խմբում Անգլիան վաստակեց 5 միավոր և երկրորդ տեղով պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։ Սլովակիան 3 խաղում վաստակեց 4 միավոր, իսկ Ռուսաստանը՝ 1։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչ են դուրս գալիս խմբերում առաջին 2 տեղերը, ինչպես նաև երրորդ տեղը գրաված լավագույն 4 հավաքականները։ Այնպես որ՝ Սլովակիայի հավաքականը պահպանում է 1/8 եզրափակչում խաղալու հնարավորությունը, իսկ Ռուսաստանը հրաժեշտ է տալիս Եվրո-2016-ին։
Եվրո-2016, երրորդ տուր, B խումբ
Սլովակիա — Անգլիա՝ 0:0
Սլովակիա. Մատուշ Կոզաչիկ, Պետեր Պեկարիկ, Մարտին Շկրտել, Յան Դյուրիցա, Տոմաշ Հուբոչան, Օնդրեյ Դուդա (Դուշան Սվենտո, 57), Մարեկ Համշիկ, Յուրայ Կուցկա, Վլադիմիր Վայս (Միլան Սկինիար, 78), Ռոբերտ Մակ, Վիկտոր Պեչովսկի (Նորբերտ Գյոմբեր, 67):
Անգլիա. Ջո Հարթ, Նատանիել Կլայն, Քրիս Սմոլինգ, Գերի Կեհիլ, Ռայան Բերտրան, Էրիկ Դայեր, Ջերդան Հենդերսոն, Ադամ Լալանա (Դելի Ալե, 60), Ջեկ Ուիլշիր (Ուեյն Ռունի, 56), Ջեյմի Վարդի, Դանիել Սթարիջ (Հարի Քեյն, 76):
Ռուսաստան — Ուելս՝ 0:3
Աարոն Ռեմզի, 11, Նիլ Թեյլոր, 20, Գարեթ Բեյլ, 67
Ռուսաստան. Իգոր Ակինֆեեւ, Իգոր Սմոլնիկով, Սերգեյ Իգնաշեւիչ, Վասիլի Բերեզուցկի (Ալեքսեյ Բերեզուցկի, 46), Դմիտրի Կոմբարով, Դենիս Գլուշակով, Պավել Մամաեւ, Ռոման Շիրոկով (Ալեքսանդր Գոլովին, 52), Ֆյոդոր Սմոլով (Ալեքսանդր Սամեդով, 70), Ալեքսանդր Կոկորին, Արտյոմ Ձյուբա:
Ուելս. Ուեյն Հենեսի, Նիլ Թեյլոր, Բեն Դեւիս, Էշլի Ուիլյամս, Ջեյմս Չեստեր, Կրիստոֆեր Գանտեր, Ջոյ Լեդլի (Էնդի Քինգ, 76), Ջո Ալեն (Դեւիդ Էդվարդս, 74), Աարոն Ռեմզի, Ջոնաթան Ուիլյամս, Գարեթ Բեյլ (Սայմոն Չերչ, 82):
‘