‘Եվրո-2016․ Ուելսը հաղթեց Բելգիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

1523

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները շատ ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 13-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ․ հիանալի գոլի հեղինակ դարձավ Ռաջա Նայնգոլանը։

Գոլից հետո բելգիացներն աստիճանաբար զիջեցին նախաձեռնությունը, և 31-րդ րոպեին Աարոն Ռեմսիի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո Էշլի Ուիլյամսը վերականգնեց հաշվի հավասարությունը։

Չհաշված մեկնարկային րոպեները՝ առաջին կեսն անցավ ուելսեցիների առավելությամբ (հարվածներ՝ 10-6, գնդակի վերահսկողություն՝ 54%-46%, փոխանցումների ճշգրտություն՝ 91%-90%), սակայն հավաքականներն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում ևս բելգիացիներն առավել ակտիվ էին, սակայն Մարկ Վիլմտոսի թիմը չօգտագործեց իր հնարավորությունները, իսկ ահա Ուելսը 55-րդ րոպեին խփեց երկրորդ գոլը․ աչքի ընկավ Հալ Ռոբսոն-Կանուն։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում բելգիացների՝ գոլ խփելու ջանքերն արդյունք չտվեցին, իսկ Ուելսին հաջողվեց երրորդ գոլը խփել․ վերջնական հաշիվը 85-րդ րոպեին ձևակերպեց Սեմ Վոուկսը։ Կիսաեզրափակիչ փուլում Ուելսը խաղալու է Պորտուգալիայի հետ, որը երեկ պայքարից դուրս է թողել Լեհաստանի ընտրանուն։

Եվրո-2016, 1/4 եզրափակիչ

Ուելս — Բելգիա՝ 3:1

Էշլի Ուիլյամս, 31, Ռոբսոն Կանու, 55, Սեմ Վուկս, 86 – Ռաջա Նայնգոլան, 13

Ուելս. Ուեյն Հենեսի, Նիլ Թեյլոր, Բեն Դեւիս, Էշլի Ուիլյամս, Ջեյմս Չեստեր, Կրիստոֆեր Գանտեր, Ջոյ Լեդլի (Էնդի Քինգ, 78), Ջո Ալեն, Աարոն Ռեմզի (Ջեյմս Քոլինս, 90), Ռոբսոն Կանու (Սեմ Վուկս, 80), Գարեթ Բեյլ:

Բելգիա. Տիբո Կուրտուա, Տոմաս Մենյե, Տոբի Ալդերվեյրելդ, Ջեյսոն Դենայեր, Ջորդան Լուկակու (Դրիս Մերտենս, 75), Ակսել Վիտսել, Ռաջա Նայնգոլան, Կեւին Դե Բրույնե, Յաննիկ Կարասկո (Մարուան Ֆելաինի, 46), Էդեն Ազար, Ռոմելու Լուկակու (Միչու Բատշուայի, 83, 75):

Նախորդ հոդվածը‘Կադիրովը ռեալիթի-շոուի ընթացքում կընտրի իր օգնականին’
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկեն հեռանում է’