‘Եվրո-2016․ Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

1677

Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած հանդիպման արդեն 2-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին խփեց այս առաջնությունում իր առաջին գոլն ու առաջ մղեց Լեհաստանին։ Բաց թողած գնդակից հետո Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներն աստիճանաբար ակտիվացան առջևի գծում, և 33-րդ րոպեին Ռենատու Սանշեշը վերականգնեց հաշվի հավասարությունը։

Երկրորդ կեսում հավաքականները զգուշավոր խաղացին, ինչի արդյունքում նոր գոլեր չարձանագրվեցին, և խաղը տեղափոխվեց հավելյալ ժամանակ։ Հավելյալ 30 րոպեի ընթացքում ևս հաշվի մեջ փոփոխություն չեղավ, և կիսաեզրափակչի ուղեգրի հարցը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով, որն առավել դիպուկ իրացրեցին Ֆերնանդու Սանտուշի սաները՝ 5։4․ լեհերից վրիպեց Յակուբ Բլաշչիկովսկին։

 

Եվրո-2016, քառորդ եզրափակիչ

Լեհաստան — Պորտուգալիա՝ 1:1 (լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ՝ 3:5)

Ռոբերտ Լեւանդովսկի, 2 — Ռենատու Սանչիս, 33

Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Միխալ Պազդան, Կամիլ Գլիկ, Արտուր Ենջեյչիկ, Գժեգոժ Կրիխովյակ, Կշիշտոֆ Մոնչինսկի, Յակուբ Բլաշչիկովսկի, Կամիլ Գրոսիցկի (Բարտոշ Կապուստկա, 82), Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լեւանդովսկի:

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Էլիզեու, Վիլիամ Կարվալյու (Պերեյրա Դանիլու, 96), Ադրիեն Սիլվա (Ժոաու Մոուտինյու, 74), Ռենատու Սանչիս, Լուիշ Նանի, Ժոաո Մարիու (Ռիկարդու Կուարեժմա, 80), Կրիշտիանու Ռոնալդու:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան սգում է Ստամբուլի օդանավակայանի վրա հարձակման զոհերին’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչը հաստատեց՝ տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»’