‘Եվրո-2016․ Պորտուգալիան դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)’

1557

Լիոնի «Ստադ դե Լյումեր» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում հավաքականները գրեթե աչքի չընկան ակտիվ գործողություններով, խաղադաշտում ավելի շատ դիրքային պայքար էր, ինչի արդյունքում 45 րոպեի ընթացքում գոլեր չարձանագրվեցին։

 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 50-րդ րոպեին, անկյունայինից ստացած փոխանցումից հետո Կրիշտիանու Ռոնալդուն գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը։ Ընդամենը 3 րոպե անց Նանին կրկնապատկեց Պորտուգալիայի առավելությունը։

 

Հանդիպման մնացած ժամանակահատվածում Ուելսի հավաքականի ֆուտբոլիստների՝ գոլ խփելու ջանքերն ապարդյուն անցան։

 

Հուլիսի 10-ին կայանալիք եզրափակիչ խաղում Պորտուգալիան մրցելու է Գերմանիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։

Եվրո-2016, կիսաեզրափակիչ

Պորտուգալիա — Ուելս՝ 2:0

Կրիշտիանու Ռոնալդու, 50, Լուիշ Նանի, 53

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Սեդրիկ, Բրունու Ալվեշ, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերերո, Դանիլու, Ադրիեն Սիլվա (Ժոաո Մոուտինյո, 79), Ռենատու Սանչես (Անդրե Գոմեշ, 74), Ժոաո Մարիու, Լուիշ Նանի (Ռիկարդու Կուարեժմա, 86), Կրիշտիանու Ռոնալդու:

Ուելս. Ուեյն Հենեսի, Նիլ Թեյլոր, Ջեյմս Քոլինզ (Ջոնաթան Ուիլյամս, 66), Էշլի Ուիլյամս, Ջեյմս Չեստեր, Կրիստոֆեր Գանտեր, Ջոյ Լեդլի (Սեմ վուկս, 58), Ջո Ալեն, Էնդի Քինգ, Ռոբսոն Կանու (Սայմոն Չերչ, 68), Գարեթ Բեյլ:

Նախորդ հոդվածը‘Նկարչուհին ծննդյան օրվա առթիվ Նազարբաևին նկարել է իր կրծքով’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատեց Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ‘