‘
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, մասնակցելով Եվրոպայի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Հունգարիայի դեմ հանդիպմանը, ռեկորդ է սահմանել։
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի համար այս խաղը 17-րդն էր Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում։ Այսպիսով, Ռոնալդուն Եվրոպայի առաջնություններում անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդ է սահմանել։ Ռոնալդուն գերազանցել է Լիլիան Թյուրամի (Ֆրանսիա) ու Էդվին վան դեր Սարի (Հոլանդիա) ցուցանիշը:
Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները՝
17: Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)
16: Լիլիան Թյուրամ (Ֆրանսիա), Էդվին վան դեր Սար (Հոլանդիա)
15: Ջանլուիջի Բուֆֆոն (Իտալիա), Սեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա), Անդրես Ինյեստա (Իսպանիա), Բաստիան Շվայնշտայգեր (Գերմանիա)
14: Իկեր Կասիլյաս (Իսպանիա), Ֆիլիպ Լամ (Գերմանիա), Լուիշ Ֆիգու (Պորտուգալիա), Նունու Գոմեշ (Պորտուգալիա), Կարել Պոբորսկի (Չեխիա), Զինեդին Զիդան (Ֆրանսիա), Պետր Չեխ (Չեխիա), Սերխիո Ռամոս (Իսպանիա), Դավիդ Սիլվա (Իսպանիա)։
‘