‘
Մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլում Ֆրանսիան կամային հաղթանակ տոնեց Իռլանդիայի նկատմամբ։
Լիոնի «Ստադ դե Լյումեր» մարզադաշտում կայացած հանդիպման արդեն երկրորդ րոպեին Պոլ Պոգբան սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Լոնգի նկատմամբ, և գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին նշանակեց 11-մետրանոց հարված, որն իրացրեց Ռոբերտ Բրեյդին։ Բաց թողած գոլից հետո Դիդյե Դեշամի սաներն ունեցան հիանալի հնարավորություններ, սակայն հավաքականներն ընդմիջման գնացին 0։1 հաշվի պայմաններում։
58-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականը վերականգնեց հաշվի հավասարությունը․ աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։ Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները չէին հասցրել ուշքի գալ, երբ 61-րդ րոպեին Գրիզմանը դուբլ ձևակերպեց։ Երկրորդ գոլը բաց թողնելուց 5 րոպե անց Իռլանդիան մնաց 10 հոգով․ Շեյն Դաֆին Գրիզմանի նկատմամբ կանոնները խախտելու համար հեռացվեց խաղադաշտից։
Հավելենք, որ 1/4 եզրափակչում Ֆրանսիան մրցելու է Իսլանդիա-Անգլիա զույգի հաղթողի հետ։
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
Ֆրանսիա — Իռլանդիա՝ 2:1
Անտուան Գրիզման, 57, 61 — Ռոբերտ Բրեյդի, 2, 11մ
Հեռացում. Շեյն Դաֆի, 66
Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Լորան Կոսելնի, Ադիլ Ռամի, Բակարի Սանյա, Բլեզ Մատյուիդի, Ն՝Գոլո Կանտե (Քինգսլի Քոման, 46 (Մուսա Սիսոկո, 90+3)), Պոլ Պոգբա, Դիմիտրի Պայետ, Անտուան Գրիզման, Օլիվյե Ժիրու (Անդրե-Պյեր Ժինյակ, 74):
Իռլանդիա. Դարեն Ռենդոլֆ, Շեյմուս Կոլման, Շեյն Դաֆի, Ռիչարդ Կեո, Ստիվեն Ուորդ, Ջեյմս Մաքարտի (Ուեսլի Հուլահան, 72), Ջեֆ Հենդրիկ, Ջեյմս Մաքլին (Ջոն Օ՝Շի, 69), Ռոբերտ Բրեյդի, Դերիլ Մերֆի (Ջոնաթան Ուոլթերս, 65), Շեյն Լոնգ:
‘