‘Եվրո-2016․ A խումբ, երրորդ տուր Շվեյցարիա — Ֆրանսիա՝ 0:0, Ռումինիա — Ալբանիա՝ 0:1 (տեսանյութ)’

1571

Լիլի «Պիեր Մորուա» մարզադաշտում կայացած խաղում խմբի առաջատարները՝ Շվեյցարիայի և Ֆրանսիայի հավաքականները գոլեր չխփեցին։

Լիոնի «Ստադ դե Լիոն» մարզադաշտում զուգահեռաբար կայացած Ռումինիա-Ալբանիա խաղում ալբանացիները նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին․ միակ գոլը 43-րդ րոպեին խփեց Արմանդո Սադիկուն։

Այսպիսով, առաջնությունը հյուրընկալող Ֆրանսիան խմբային փուլն ավարտեց 7 միավորով և գլխավորեց մրցաշարային աղյուսակը, Շվեյցարիան 3 խաղում վաստակեց 5 միավոր և կրկին դուրս եկավ փլեյ-օֆֆ, Ալբանիան վաստակեց 3 միավոր, իսկ Ռումինիան՝ 1։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչ են դուրս գալիս խմբերում առաջին 2 տեղերը, ինչպես նաև երրորդ տեղը գրաված լավագույն 4 հավաքականները։ Այսպիսով, Ալբանիան պահպանում է պայքարը շարունակելու հնարավորությունը։

Եվրո-2016. A խումբ, երրորդ տուր

Ռումինիա — Ալբանիա՝ 0:1

Արմանդո Սադիկու, 44

Ռումինիա. Չիպրիան Տետերուշանու, Վլադ Կիրիկեշ, Դրագոշ Գրիգորե, Կրիստիան Սապունարու, Ալեքսանդրու Մատել, Անդրեյ Պրեպելիցո (Լուչիան Սինմերտիան, 46), Նիկոլաե Ստանչիու, Օվիդիու Հոբան, Ադրիան Պոպա (Ֆլորին Անդոնե, 68), Բոգդան Ստանչու, Դենիս Ալիբեկ (Գաբրիել Տորժե, 57):

Ալբանիա. Էտրիտ Բերիշա, Էլսեիդ Հյուսայ, Անդի Լիլա, Մեգրիմ Մավրայ, Էրմիր Լենյանի (Օդիսե Ռոշի, 77), Անսի Ագոլի, Արլինդ Այեթի, Միգյեն Բաշա (Լորիկ Ցանա, 83), Ամիր Աբրաշի, Լեդիան Մեմուշայ, Արմանդո Սադիկու (Բեկիմ Բալյա, 59):

Շվեյցարիա — Ֆրանսիա՝ 0:0

Շվեյցարիա. Յան Զոմեր, Ստեֆան Լիխտշտայներ, Ռիկարդո Ռոդրիգես, Յոհան Ջուրու,  Ֆաբիան Շյոր, Գրանիտ Ջակա, Վալոն Բեհրամի, Բլերիմ Ջեմաիլի, Ադմիր Մեհմեդի (Միխայել Լանգ, 86), Ջերդան Շաքիրի (Ժելսոն Ֆերնանդեշ, 79), Բրիլ Էմբոլո (Հարիս Սեֆերովիչ, 74):

Ֆրանսիա. Հուգո Լյորիս, Կրիստոֆ Ժալե, Լորան Կոսելնի, Ադիլ Ռամի, Պատրիս Էվրա, Կինգսլի Կոման (Դիմիտրի Պայետ, 63), Յոհան Կաբայ, Անտուան Գրիզման, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Անդրե-Պյեր Ժինյակ:

Նախորդ հոդվածը‘«Լեսթերի» բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են մնալ թիմում, Վարդին որոշում կկայացնի Եվրո-2016-ից հետո’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016․ Ամենաշատ հարվածները կատարել է Պորտուգալիան, փոխանցումները՝ Իսպանիան’