‘Եվրո-2016. Դե Խեայի ու Իսպանիայի հավաքականի ռեկորդները’

1379

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը, Եվրո-2016-ի երկրորդ տուրում 3:0 հաշվով հաղթելով թուրքերին, Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում գոլ բաց չի թողել 7-րդ խաղում անընդմեջ: Այդ ցուցանիշով Եվրոպայի գործող չեմպիոնը թարմացրել է սեփական ռեկորդը: Վիսենտե Դել Բոսկեի թիմը Եվրոպայի առաջնությունում նախորդ անգամ գոլ բաց թողել է Իտալիայի դեմ 2012 թվականի հունիսի 10-ին կայացած խաղում (1:1):

Թուրքերի դեմ խաղում Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան գերազանցել է անգլիացի լեգենդար դարպասապահ Գորդոն Բենկսի ռեկորդը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահը գոլ բաց չի թողնում ազգային թիմում անցկացրած առաջին 5 խաղերում: Բենկսն Անգլիայի հավաքականում նորամուտը նշել էր 4 «չոր» խաղերով, գրում է Goal.com -ը:

Նախորդ հոդվածը‘Ֆաբրեգաս. Կասիլյասն օգնում է թիմում լավ մթնոլորտ ձեւավորելուն’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա» Դորտմունդ. Հենրիխ Մխիթարյանի փոխարեն՝ Անդրե Շյուլրե’