‘Եվրո-2016. Ընտրական հանդիպումներ, 1-ին փուլ’

826

Ի՞նչ հանդիպումներ տեղի կունենան այսoր՝ սեպտեմբերի 7-ին, Եվրո-2016-ի  ընտրական 1-ին փուլի շրջանակներում:

D խումբ

ՎրաստանԻռլանդիա, ժամը՝ 20.00

Արդեն մեկնարկային խաղում մենք կտեսնենք Ֆրանսիայի երկու ուղեգրերի թեկնածուների հակամարտությունը, իսկ դա նշանակում է, որ հաղթանակի գինը մեծ է:

ԳերմանիաՇոտլանդիա, ժամը՝ 22.45

Ժամանակից շուտ, իհարկե, պետք չէ Բունդեսթիմի գովքն անել, սակայն հազիվ թե այս հավաքականին ինչ-որ մի թիմ լինի մրցակից առաջին տեղի համար պայքարում: Ինչ վերաբերվում է շոտլանդացիներին, ապա գերմանացիների հակառակորդներից նրանք ամենաամուրն են թվում:

Մի քանի оր առաջ Յոահիմ Լյովի սաները Դյուսելդորֆում տեղի ունեցած ընկերական խաղում պարտվել են Արգենտինայի հավաքականին, և, հավանաբար, հիմա կփորձեն վերականգնել իրենց հեղինակությունը երկրպագուների աչքում: Իհարկե, տանտերերը չեն կարող հույսը դնել  վնասվածք ստացած Մեզութ Оզիլի, Մատս Հյումելսի, Բաստիան Շվայնշտայգերի և վրա Սամի Խեդիրայի վրա: Առանց այս  առանցքային խաղացողների  Դորտմունդում Շոտլանդիայի հավաքականը գուցե հաղթելու մի փոքր հնարավորություն ունենա:

ՋիբրալթարԼեհաստան, ժամը՝ 22.45

Ջիբրալթարի թիմի համար այս տարի ամեն ինչ նոր է՝ տեղական թիմի մեկնարկը Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար քվերակությանը մասնակցությունը,իսկ հիմա էլ մասնակցությունը Եվրո—2016-ի ընտրական փուլին:

Նորեկներից շատ բան սպասել,  իհարկե, չենք կարող:  Գլխավոր հարցն այն է, որ կկարողանա՞ն խփել իրենց առաջին գոլն արդեն այս դասակարգմամբ: Լեհերը, որոնք հավակնում են երկրորդ տեղին, հազիվ թե դա թողնեն;

F խումբ

ՀունգարիաՀյուսիսային Իռանդիա, ժամը՝  20.00

Հունգարացինարը այս փուլում հիանալի հնարավորություն ունեն  պայքարելու նույնիսկ առաջին տեղի համար:: Եթե  Աթիլա Պինտերի թիմը կարողանա հաղթել հյուսիսիռլանդացիներին առաջին տուրում, ապա դա մի մեծ քայլ կլինի դեպի բաղձալի նպատակ: Ի դեպ, հունգարների հակառակորդը ամուր ընկույզ է և բազմիցս դա ապացուցել է իր խաղով:

Ֆարերյան կղզինիրՖինլանդիա, ժամը՝ 22.45

Այս խաղում ֆավորիտը Ֆինլանդիան է և նա որևէ խնդիր չի ունենա:Ֆարերցիները նույնիսկ երբևէ չեն էլ մոտեցել եզրափակիչ մրցաշարին՝ 20 տարի շարունակ պարտվելով:

 Հունաստան Ռումինիա, ժամը՝ 22.45

Հույներ արդեն 10 տարի է, բաց չեն թողնում խոշոր միջազգային ֆորումները, և այս խմբի աներկբա  ֆավորիտներն են: Այնպես, որ նրանք այս հանդիպումը պետք է ավարտեն մրցակցի հանդեպ վստահ հաղթանակով:

I խումբ

Պորտուգալիա-Ալբանիա, ժամը՝ 22.45

«Եվրոպական բրազիլացիները» Պաուլ Բենտուի գլխավորությամբ պետք հատուցեն իրենց երկրպագուներին աշխարհի առաջնությունում կրած պարտության համար: Այս անգամ պորտուգալացիները պետք է փորձեն այս փուլն հաղթահարել առանց արկածների:

Տանտերերի կյանքը կարող է բարդացնել Քրիստիանո Ռոնալդուի բացկայությունը, ով նույնիսկ հանդիպման հայատացուակում չկա: Հայտնի է, թե  որքան կարևոր դեր ունի այս ֆուտբոլիստը հավաքականում, և այդ իմաստով լավ է, որ խաղալու են այս խմբի հետնապահի՝ Ալբանիայի հետ:

ԴանիաՀայաստան, ժամը՝ 20.00

Վերջին ընտրական փուլում հայերը բավական հաջող հանդես եկան և քիչ էր մնում Բրազիլիայի ուղեգիր նվաճեին: Այս հանդիպմանը Հայաստանի հավաքականը հանդես է գալու առանց իր երկու առաջատարների՝ Յուրա Մովսիսյանի և Արազ Oզբիլիսի: Եվ հիմա հաղթանակը տոնելը ավելի դժվար է լինելու:

Նախորդ հոդվածը‘Դանիա-Հայաստան. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի է’