‘ԵՎՐՈ-2016 ընտրական մրցաշարից սկսած հավաքականների խաղերը կանցկացվեն 6 օրվա գրաֆիկով’

754

Հաշվի առնելով հեռուստաընկերությունների շահերը, ՖԻՖԱ-ն եւ ՈՒԵՖԱ-ն հավաքականների խաղերի անցկացման նոր կանոնակարգ են ներդնում:

Այսպես, արդեն ԵՎՐՈ-ի ընտրական խաղերից, խաղերը կանցկացվեն նոր գրաֆիկով: Հավաքականների «պատուհանը» կտեւի 6 օր եւ խաղերը կանցկացվեն ֆիքսված ժամերի՝ ժամը 20:00 (ձմեռային ժամային ռեժիմում՝ 21:00) եւ 22:45 (23:45):

Այն հավաքականը, ով խաղում է հինգշաբթի օրը, իր հաջորդ խաղը կանցկացնի կիրակի, ուրբաթ խաղացած հավաքականը՝ երկուշաբթի, շաբաթը՝ երեքշաբթի:

ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն դեռ պաշտոնական չի հայտարարել այս գրաֆիկի մասին, բայց հեռուստաընկերությունների հետ կնքվող պայմանագրերում ներառված է այս սխեման: Հիշեցնենք նաև, որ ԵՎՐՈ-2016-ի ընտրական մրցաշարից սկսած գործելու է հեռուստաիրավունքների կենտրոնացված վաճառք, ինչպես արվում է ՉԼ և ԵԼ խաղերի համար:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Ազատ Գասպարյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Արծրուն Հովհաննիսյան. Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական քաղաքացիական մեքենայի ուղղությամբ’