‘
Եվրո-2016-ի ընտրական փուլի H խմբում ընդգրկված Բուլղարիայի և Իտալիայի հավաքականների հանդիպումը խաղաղ ելք ունեցավ: Սոֆիայի «Վասիլ Լևսկի» մարզադաշտում կայացած խաղում Անտոնիո Կոնտեի սաներին միայն խաղավարտին հաջողվեց խուսափել պարտությունից:
Հանդիպման արդեն 4-րդ րոպեին Յորդան Մինևը դարձավ ինքնագոլի հեղինակ, սակայն բուլղարացիները բավականին արագ շտկեցին թիմակցի սխալը. 11-րդ րոպեին Իվելին Պոպովը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 6 րոպե անց աչքի ընկավ Իլյան Միցանսկին: Դաշտի տերերի համար հաղթական հաշիվը պահպանվեց մինչև 84-րդ րոպեն, երբ Էդերն իտալացիներին փրկեց պարտությունից:
Այս հանդիպումից հետո Իտալիայի հավաքականն ունի 11 միավոր և խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ Բուլղարիան չորրորդ տեղում է` ակտիվում ունենալով 5 միավոր: Խմբի առաջատարը Խորվաթիան է, որն ունի 13 միավոր:
|
0-1՝ Յորդան Մինեւ 4՛ (ինք), 1-1՝ Իվելին Պոպով 11՛, 2-1՝ Իլիյան Միցանսկի 17՛, 2-2՝ Էդեր 84՛ |
|
ԲՈՒԼՂԱՐԻԱ. 13.Նիկոլայ Միխայլով, 5.Նիկոլայ Բոդուրով, 6.Յորդան Մինեւ, 11.Ստանիսլավ Մանոլեւ, 23.Ալեկսանդար Ալեկսանդրով, 7.Միխայիլ Ալեքսանդրով, 9.Իվելին Պոպով (20.Սիմեոն Սլավչեվ, 85), 17.Գեորգի Միլանով (16.Վենցիսլավ Վասիլեվ, 89), 18.Վլադիմիր Գաջեւ, 21.Սվետոսլավ Դյակով, 19.Իլիյան Միցանսկի (9.Վալերի Բոժինով, 73) |
|
ԻՏԱԼԻԱ. 12.Սալվատորե Սիրիգու, 3.Ջորջիո Կյելինի, 4.Մատեո Դարմիան, 13.Լուկա Անտոնելի (20.Մանոլո Գաբյադինի, 77), 15.Անդրեա Բարցալյի, 19.Լեոնարդո Բոնուչի, 6.Անտոնիո Կանդրեւա, 7.Սիմոնե Ձաձա (17.Էդեր, 58), 10.Մարկո Վերատի, 19.Անդրեա Բերտոլաչի (21.Ռոբերտո Սորիանո, 72), 9.Չիրո Իմոբիլե |
|
Զգուշացում՝ Սվետոսլավ Դյակով 56՛ (Բ), Չիրո Իմոբիլե 82՛ (Ի), Ռոբերտո Սորիանո 88՛ (Ի), Մատեո Դարմիան 90՛ (Ի) ; Մրցավար՝Դամիր Սկոմինա (Սլովենիա) |
|
35 |
ԳՆԴԱԿԻ % |
65 |
|
6 (4) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
18 (4) |
|
14 |
ՏՈՒԳԱՆՔ |
12 |
|
1 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
16 |
|
3 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
2 |
‘