‘Եվրո-2016-ի թալիսմանը կիսով չափ տղա է, կիսով չափ` հետաքրքրասեր սուպերհերոս (լուսանկարներ)’

933

Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայացած Ֆրանսիա-Շվեդիա (1:0) ընկերական հանդիպման մեկնարկից առաջ պաշտոնապես ներկայացվեց Եվրո-2016-ի թալիսմանը:

Թալիսմանը կիսով չափ տղա է, կիսով չափ` հետաքրքրասեր սուպերհերոս, ում նպատակը երկրպագուների հետ ուրախանալն է և ֆուտբոլային մշակույթը ներկայացնելը: Թալիսմանն այսուհետ կմասնակցի ՈւԵՖԱ-ի պաշտոնական միջոցառումներին, իսկ 2016 թվականի հունիսի 10-ից բոլորին կհյուրընկալի Ֆրանսիայում, որտեղ անցկացվելու է մրցաշարը:

Թալիսմանը դեռ անուն չունի: Կազմակերպիչ կողմն առաջարկել է երեք տարբերակ, որոնց միջև կարող են ընտրություն կատարել բոլորը: Գոլիքս, Դրիբլու, ՍուպերՎիկտոր. այս անուններից որևէ մեկն ընտրելու համար անցկացվում է քվերարկություն որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը՝ քվեարկելով ՈւԵՖԱ-ի պաշոնական կայքում՝ http://mascot.uefa.com/:  

Քվեարկությունը կտևի մինչև նոյեմբերի 26-ը, իսկ ընտրված անունը կհրապարկվի նոյեմբերի 30-ին:

Նախորդ հոդվածը‘Վանաձորի մանկապարտեզները քաղաքապետի ազգի կանանց մենաշնորհն են (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. «Մարդիկ առաջվա նման խոսում են Բալոտելլիի մասին, նրանց հետաքրքրում է՝ եղե՞լ է նա դիսկոտեկում»’