‘
Եվրոպայի 2016 թվականի առաջնության խաղերի ուղիղ հեռարձակումները դիտել է ավելի քան 6 մլրդ հեռուստադիտող, հայտնում է Sky Sports-ը: Սպասվում է, որ ևս 300 մլն մարդ կդիտի մրցաշարի եզրափակիչը:
Առաջնության առաջին՝ Ֆրանսիա — Ռումինիա հանդիպումը (2-1) դիտել են ավելի քան 200 մլն մարդ: Մեծ Բրիտանիայում ամենաճանաչված հանդիպումը դարձել է 1/8 եզրափակչի՝ Անգլիա — Իսլանդիա խաղը (1-2) , որը դիտել է 15 մլն հեռուստադիտող: Իսլանդիայում այդ խաղը դիտել է երկրի բնակչության 99,8%-ը:
Եվրո-2016-ը անց է կացվում Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ը: Մրցաշարի եզրափակիչ խաղում միմյանց հետ կմցրեն Ֆրանսիան և Պորտուգալիա:
‘