‘
Եվրո-2016-ի եզրափակիչի հերոս Էդերը խոստովանել է, որ հայրը դատապարտված է 16 տարվա ազատազրկման խորթ մոր սպանության համար:
«Հայրս բանտում հայտնվեց, երբ ես 12 տարեկան էի: Իմ խորթ մորը սպանել են: Հայրս մեղադրվեց նրա սպանության մեջ եւ մեղավոր ճանաչվեց: Երբ առաջին գումարներս վաստակեցի, հնարավորություն ունեցա տեսակցել նրան Անգլիայում, որտեղ նա կրում է պատիժը: Միշտ օգտագործում եմ ազատ ժամանակս նրան տեսնելու համար»,- Էդերի խոսքը մեջբերում է abola -ն:
Հիշեցնենք, որ Պորտուգալիա — Ֆրանսիա եզրափակիչում Էդերը դուրս եկավ փոխարինման եւ աչքի ընկավ լրացուցիչ ժամանակում: Պորտուգալիան հաղթեց 1:0 հաշվով եւ առաջին անգամ հռչկավեց Եվրոպայի չեմպիոն:
‘