‘
Սենտ-Էտյենի «Ժեֆրուա Գիշար» մարզադաշտում կայացավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի առաջին՝ Շվեյցարիա-Լեհաստան հանդիպումը։
Առաջին խաղակեսում լեհերն ունեին խաղային և տարածքային առավելություն, սակայն հաշվի մեջ առաջ անցան հակագրոհի միջոցով․ 39-րդ րոպեին աչքի ընկավ Յակուբ Բլաշչիկոսվկին։
Լեհաստանի հավաքականի նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 82-րդ րոպեն, երբ հիանալի գոլի հեղինակ դարձավ Շերդան Շաքիրին։
Խաղի մնացած և լրացուցիչ ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին, և 1/4 եզրափակիչ ուղեգրի տերը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարի միջոցով։ Վճռորոշ հարվածներն առավել դիպուկ իրացրին լեհ ֆուտբոլիստները, իսկ շվեյցարացիներից վրիպեց Գրանիտ Ջական։
Հավելենք, որ 1/4 եզրափակչում Լեհաստանը մրցելու է Խորվաթիա-Պորտուգալիա զույգի հաղթողի հետ։
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
Շվեյցարիա — Լեհաստան՝ 1:1
Ջերդան Շաքիրի, 82 – Յակուբ Բլաշչիկովսկի, 39
11 մետրանոցներով՝ 5:4
Շվեյցարիա. Յան Զոմեր, Ստեֆան Լիխտշտայներ, Յոհան Ջուրու, Ֆաբիան Շեր, Ռիկարդո Ռոդրիգես, Գրանիտ Ջակա, Վալոն Բեհրամի (Գելսոն Ֆերնանդես, 77), Բլերիմ Ձեմաիլի (Բրիլ Էմբոլո, 58), Ադմիր Մեհմեդի (Էրեն Դերդիյոկ, 70), Ջերդան Շաքիրի, Հարիս Սեֆերովիչ:
Լեհաստան. Լուկաշ Ֆաբիանսկի, Լուկաշ Պիշչեկ, Միխալ Պազդան, Կամիլ Գլիկ, Արտուր Երջեյչիկ, Գժեգոժ Կրիխովյակ, Կշիշտոֆ Մոնչինսկի (Տամաշ Յադլովեց, 101), Յակուբ Բլաշչիկովսկի, Կամիլ Գրոսիցկի (Սլավոմիր Պեշկո, 104), Արկադիուշ Միլիկ, Ռոբերտ Լեւանդովսկի:
‘