‘
Ֆրանսիայում Եվրո-2016-ի անցկացումից ՈւԵՖԱ-ի եկամուտը կազմել է 1,93 միլիարդ եվրո, ինչը 34 տոկոսով գերազանցում է Լեհաստանում եւ Ուկրաինայում անցկացված Եվրո-2012-ից ստացած եկամուտը: Այդ մասին Փարիզում տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՈւԵՖԱ-ի հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Պեդրո Պինտուն:
Մրցաշարի անցկացման համար ՈւԵՖԱ-ն ծախսել է 650 միլիոն եվրո: Մասնակից հավաքականները կստանան 301 միլիոն: Եվրո-2016-ին ֆուտբոլիստներ գործուղած ակումբները կստանան 150 միլիոն եվրո: ՈւԵՖԱ-ն 600 միլիոն եվրո կբաշխի 55 եվրոպական ֆեդերացիաներին՝ 2016-2020թթ. զարգացման ծրագրերի համար: 230 միլիոն կհատկացվի 2020թ. Եվրոպայի առաջնության կազմակերպչական ծախսերին: Եվրո-2016-ի բոլոր կառույցների արժեքը կազմել է 1,1 միլիարդ եվրո, շահույթը՝ 830 միլիոն:
‘