‘Եվրո-2016. Չեռնոգորիային գրանցվել է տեխնիկական պարտություն ‘

953

‘

ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշմամբ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Չեռնոգորիա — Ռուսաստան ընդհատված խաղում 0։3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել Չեռնոգորիայի ազգային ընտրանում: Այս մասին հաղորդում է Rspօrt  -ը։

Հիշեցնենք, որ մարտի 27-ի Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացված անավարտ մնացած խաղի 66-րդ րոպեին ռուսների անհաջող իրացրած 11 մետրանոցից հետո տանտերերի ֆանատները տրիբունայից խաղադաշտ էին նետել տարբեր իրեր և բախում էր տեղի ունեցել երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Գերմանացի գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինը որոշել էր չշարունակել խաղը, քանի որ այն դադարեցվել էր նաեւ առաջին րոպեին, երբ ֆանատներից մեկը ծխագլանով հարվածել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւի գլխին:

‘

Նախորդ հոդվածը‘Զիդան. «Ինձ զարմացնում է Ռոնալդուի առաջադիմելու անհագ ձգտումը»’
Հաջորդ հոդվածը‘Ժամը 12.00-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվելու է’