«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը միացել է ակումբին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
29-ամյա ֆուտբոլիստը հանդիպել է թիմակիցների և ակումբի մարզչական շտաբի հետ։ Նշվում է, որ Քրիստիանը գտնվում է ֆիզիկական և հոգեբանական գերազանց վիճակում։ Նա պետք է վերականգնողական կուրս անցնի դանիացի բժիշկների հսկողության ներքո։