‘Եվրո-2020. Հայտնի են դարձել մրցաշարը հյուրընկալող քաղաքաները’

706

Այսօր ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն անվանել է այն 13 քաղաքները, որտեղ կանցկացվեն Եվրո-2020-ի հանդիպումները: Նշենք, որ ստացվել էր 9 հայտ:

Եվրո-2020-ը ընդունելու հայտ էին ներկայացրել հետևյալ  քաղաքները՝ Բաքու (Ադրբեջան), Մինսկ (Բելառուս), Բրյուսել (Բելգիա), Սոֆիա (Բուլղարիա), Սկոպյե (Մակեդոնիա), Կոպենհագեն (Դանիա), Բուդապեշտ (Հունգարիա), Երուսաղեմ (Իսրայել), Հռոմ (Իտալիա), Ամստերդամ (Հոլանդիա), Դուբլին (Իռլանդիա), Բուխարեստ (Ռումինիա), Գլազգո (Շոտլանդիա), Բիլբաո (Իսպանիա), Ստոքհոլմ (Շվեդիա), Կարդիֆ (Ուելս), Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան):

Այսպիսով՝ եզրափակիչը և երկու կիսաեզրափակիչները տեղի կունենան Լոնդոնում (Անգլիա), քառորդ եզրափակիչը և խմբային փուլի երեք հանդիպումները կանցկացվեն՝ Մյունխենում (Գերմանիա), Բաքվում (Ադրբեջան), Սանկտ Պետերբուրգում (Ռուսաստան), Հռոմում (Իտալիա),1/8 եզրափակիչը և խմբային փուլի երեք հանդիպումները՝ Կոպենհագենում (Դանիա), Բուխարեստում (Ռումինիա), Ամստերդամում (Նիդեռլանդներ), Դուբլինում (Իռլանդիա),Բիլբաոում (Իսպանիա), Բուդապեշտում (Հունգարիա), Բրյուսեումլ (Բելգիա) և Գլազգոում (Շոտլանդիա):

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը  13 երկրների քաղաքներում անցկացնելու որոշումը ՈւԵՖԱ-ն կայացրել էր 2012-ին Լոզանում:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Վարկեր, կամ ամենասովորական տգետ թալանչիներ’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ թեժ գիծը տեխնիկական խնդիրների պատճառով մարզերում անհասանելի է’