Եվրո-2024․ Իվուն չի մասնակցի Խորվաթիայի դեմ խաղին

345

Իվուն վնասվածքի պատճառով չի օգնի ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմին Խորվաթիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառությունը։ Իվուն վնասվածքը ստացել էր Ուելսի թիմի դեմ նախավերջին տուրի խաղում (1:1):

Խորվաթիայի դեմ հանդիպմանը չի մասնակցի նաեւ ազգային թիմի ավագ, ղազախական «Աստանայի» պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը 5 դեղին քարտ է ստացել ընտրական մրցաշարում եւ որակազրկվել է մեկ խաղով։

Խորվաթիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Զագրեբում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Նախորդ հոդվածըՉանչարևիչ. «Հայաստանի հավաքականը պատրաստ է հաջորդ քայլը կատարելուն»
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը՝ ATP Ամփոփիչ մրցաշարի հաղթող