Եվրո-2024․ Իտալիան դուրս եկավ եզրափակիչ փուլ, Անգլիան չհաղթեց Հյուս․ Մակեդոնիային

108

Եվրո-2024-ի ընտրական փուլում Իտալիայի հավաքականը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի հետ ու խմբում գրավելով 2-րդ տեղը դուրս եկավ Եվրոյի եզրափակիչ փուլ։

Խմբի մյուս խաղում ավելի վաղ Եվրո-2024-ի ուղեգիր ձեռք բերած Անգլիայի հավաքականը Սկոպյեում ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ։ Անգլիացիների կազմում աչքի ընկավ Քեյնը։

Այսպիսով, Անգլիայի թիմն ընտրական փուլն ավարտեց 20, իսկ Իտալիայի հավաքականը՝ 14 միավորով։ Նույնքան միավոր վաստակեց նաև Ուկրաինայի հավաքականը, որը գրավեց 3-րդ տեղը։

Նախորդ հոդվածըՇախմատի Հայաստանի հավաքականը` ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածըԱլեքսանդր Պետրակովն ու Էդուարդ Սպերցյանը` Խորվաթիայի դեմ խաղի մասին