Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։ Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտվեց 0:1 հաշվով։
14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գերմանական «Հոֆենհայմի» 32-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որն աչքի ընկավ անկյունայինից հետո (տեսանյութ)։ Գոլը գրանցվեց VAR-ի կիրառումից հետո։
Հյուրերը զգալի տարածքային առավելություն ունեին՝ գնդակի 61 տոկոս վերահսկողությամբ։ Խորվաթիայի հավաքականը 9 հարված կատարեց դարպասին, Հայաստանի թիմը՝ 2 հարված։ Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը 8 սեյվ կատարեց։
D խմբում Խորվաթիան 4 խաղից հետո 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի 5 հանդիպում անցկացրած Թուրքիան, որը երկրորդն է։ Հայաստանի թիմը 5 խաղում վաստակել է 7 միավոր եւ երրորդն է։
Հայաստանի եւ Խորվաթիայի հավաքականները նախքան այս հանդիպել էին մեկ անգամ։ 2021-ին Խորվաթիայում տեղի ունեցած ընկերական խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:
Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 12-ին կհյուրընկալվի Լատվիայի թիմին։
Եվրո-2024, ընտրական փուլ, 6-րդ տուր
D խումբ
Հայաստան — Խորվաթիա՝ 0:1
Անդրեյ Կրամարիչ, 14