Եվրո-2024. Հայաստանը պայքարը կսկսի Թուրքիայի հետ տնային խաղով

399

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պայքարը 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կսկսի Թուրքիայի հետ տնային խաղով 2023թ․ մարտի 25-ին։ Թիմերի երկրորդ հանդիպումը Թուրքիայում տեղի կունենա սեպտեմբերի 8-ին։

Հաստատվել է ընտրական փուլի օրացույցը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի հավաքականի մրցակիցները D խմբում կլինեն նաեւ Խորվաթիայի, Ուելսի եւ Լատվիայի հավաքականները։

Եվրո-2024, ընտրական փուլ․ Հայաստանի հավաքականի խաղացանկը

Մարտի 25․ Հայաստան — Թուրքիա

Հունիսի 16. Ուելս — Հայաստան

Հունիսի 19․ Հայաստան — Լատվիա

Սեպտեմբերի 8. Թուրքիա — Հայաստան

Սեպտեմբերի 11. Հայաստան-Խորվաթիա

Հոկտեմբերի 12 Լատվիա — Հայաստան

Նոյեմբերի 18. Հայաստան — Ուելս

Նոյեմբերի 21. Խորվաթիա — Հայաստան 

Նախորդ հոդվածըԼորան Բլանը գլխավորեց «Լիոնը»
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ ԱՄՆ-ը հաստատում է հակամարտության մասնակցի կարգավիճակը