Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի ունեցավ ֆուտբոլի 2024թ․ Եվրոպայի առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականն ընդգրկվեց D խմբում եւ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի եւ Լատվիայի հավաքականների հետ։
Եվրո-2024
A խումբ․ Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Վրաստան, Կիպրոս։
B խումբ․ Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար,
C խումբ․ Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Մալթա։
D խումբ․ Խորվաթիա, Ուելս, Հայաստան, Թուրքիա, Լատվիա։
E խումբ․ Լեհաստան, Չեխիա, Ալբանիա, Ֆարերյան կղզիներ, Մոլդովա։
F խումբ․ Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Ադրբեջան, էստոնիա։
G խումբ․ Հունգարիա, Սերբիա, Չեռնոգորիա, Բուլղարիա, Լիտվա։
H խումբ․ Դանիա, Ֆիլանդիա, Սլովենիա, Ղազախստան, Հյուսիսային Իռլանդիա, Սան Մարինո։
I խումբ․ Շվեյցարիա, Իսրայել, Ռումինիա, Կոսովո, Բելառուս, Անդորրա։
J խումբ․ Պորտուգալիա, Բոսնիա-Հերցեգովինա, Իսլանդիա, Լյուքսեմբուրգ Սլովակիա, Լիխտենշտեյն։
Ընտրական հանդիպումները տեղի կունենան հաջորդ տարվա մարտից նոյեմբեր։
Խմբերում առաջին-երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո-2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կվիճարկեն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի չորս մասնակիցները հաջորդ տարվա հունիսին։ Գերմանիայի հավաքականը, որպես կազմակերպիչ, առանց պայքարի կստանա մասնակցության իրավունքը։
Եզրափակիչ մրցաշարը Գերմանիայում կանցկացվի 2024թ․ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։