‘ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը վավերացվեց (տեսանյութ)’

1623

Ազգային ժողովը վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում կնքված պայմանագիրը: Որոշմանը կողմ քվեարկեց 103 պատգամավոր, դեմ՝ 7-ը:

Դեմ քվեարկեցին, մասնավորապես, Ժառանգություն խմբակցության պատգամավորները եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո դահլիճում հնչեցին թույլ ծափահարություններ: Քվեարկության ավարտից հետո պատգամավորները սկսեցին զանգվածաբար լքել նիստերի դահլիճը: Գալուստ Սահակյանը հորդորեց՝ «դուրս գալուց մի փոքր հանգիստ դուրս եկեք»: 

Հայաստանը ԵՏՄ-ին վերջնականապես կանդամակցի ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարանների կողմից Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագիրը վավերացնելու դեպքում: 

Նախորդ հոդվածը‘Մևլութ Չավուշօղլու. Թուրքիան նույնպես ցանկանում է Հայաստանի հետ սահմանի բացում’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ մեծամասնությունը հաստատեց պետբյուջեի նախագիծը’