‘ԵՏՄ անդամ երկրներ արտագաղթելը «հաշիվ չի». «ՉԻ»’

1682

Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը կարծիք է հայտնել, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո արտագաղթը ոչ թե կավելանա, այլ կնվազի, որովհետև հիմա Ռուսաստանում մնալը բարդ է, և մարդիկ վախենում են գալ Հայաստան ու չկարողանալ վերադառնալ, իսկ հետո այնտեղ մնալը կհեշտանա, ու մարդիկ «արխային» կգան հետ, կգնան:

«Չորրորդ իշխանությունը» այս կապակցությամբ գրում է. Փայլուն տրամաբանություն է: Փաստորեն, ըստ Եգանյանի, եթե Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացին վախենում է տարեկան, գոնե, մի անգամ երկու շաբաթով գալ Հայաստան, ուրեմն` արտագաղթյալ է, իսկ եթե չի վախենում Նոր Տարուն մի տասը օրով գալիս է, ուրեմն` արտագաղթյալ չէ: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե արտագաղթը հենց այն է, երբ մարդը կլոր տարին աշխատում է այլ երկրում և հայրենիք է վերադառնում տարին մի անգամ` մի քանի օրով:

Իսկ ընդհանրապես՝ միգրացիոն ծառայությանը խորհուրդ կտայինք այսուհետ արտագաղթի ծավալները որոշելու այլ մեթոդաբանություն կիրառել և հայտարարել, որ ԵՏՄ անդամ երկրներ արտագաղթելը «հաշիվ չի»՝ նույն տնտեսական տարածքն է: Այդ դեպքում հաստատ «կուկլա» ցուցանիշներ կունենանք:

Նախորդ հոդվածը‘ԵՏՄ պայմանագիրը հասել է խորհրդարան. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Իրաքի հյուսիսային ինքնավարությունում կբացվի Հայաստանի հյուպատոսարանը’