‘ԵՏՄ աշխատանքային լեզուն ռուսերենն է, բայց որոշումները թարգմանվելու են — Քոչարյան’

1167

ԵՏՄ անդամակցության պայմանագրի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պնդել է, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսալետ տեղադրելու պարտավորություն չկա:

«Որևէ մեկը մեզ չի պարտադրել մաքսակետ դնել այնտեղ, որտեղ չկա: Մեզ հարցրել են՝ դուք ճանաչո՞ւմ եք, որ Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության կազմում։ Մենք ասել ենք՝ ո՛չ, չի հանդիսանում. մենք գործ ունենք Ղարաբաղի հետ՝ որպես դե ֆակտո կայացած պետության՝ դե յուրե չճանաչելով այն», — ասել է Քոչարյանը։

Փոխնախարարը նաեւ նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը սահմանափակելու է իր ինքնիշխանությունը, ինչպես բոլոր երկրները այս կամ այն միությանն անդամակցելիս:  Սակայն, ըստ նրա, «պետք  չէ չափազանցնել եւ ասել, թե Հայաստանն ամբողջությամբ զիջելու է ինքնիշխանությունը: Քոչարյանը նշել է նաեւ, որ, թեեւ ԵՏՄ աշխատանքային լեզուն լինելու է ռուսերենը, բայց որոշումները թարգմանվելու են անդամ պետությունների լեզուներով:

Հարցին՝ ինչպես պետք է վերաբերել այն փաստին, որ ԵՏՄ կազմում Հայաստանի դաշնակից Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել մեր հակառակորդին, Քոչարյանը խուսափողական պատասխան է տվել՝ նշելով, որ  «ԵՏՄ-ն տնտեսական կառույց է եւ այն հաթակը չէ, որտեղ պետք է քննարկվեն այդ հարցերը»:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են տարվա լավագույն դարպասապահների հավակնորդները’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալի»երկրպագուն ձերբակալվել է’