‘ԵՏՄ պայմանագիրը հասել է խորհրդարան. «Ժողովուրդ»’

1121

Երեկ երեկոյան Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը «հասել» է խորհրդարան: «Ժողովուրդ»-ը գրում է, որ այսօր արդեն պայմանագիրը կուղղարկվի հանձնաժողովներին և խորհրդարանական խմբակցություններին: ԵՏՄ պայմանագիրը նախատեսվում է քննարկել երեք հանձնաժողովներում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների, տնտեսական հարցերի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկուշաբթի՝ նոյեմբերի 24-ին, նախատեսվում է խորհրդարանական լսումներ անցկացնել Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայամանգրի շուրջ: Ենթադրվում է, որ  խորհրդարանն այն կքննարկի առաջիկա` դեկտեմբերի 1-ից 4-ը կայանալիք  հերթական ԱԺ քառօրյայում: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա քառօրյայում պետք է քննարկվի նաև 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը, ուստի բացառված չէ, որ ԵՏՄ պայմանագրին հերթ չհասնի, և այն քննարկելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի:

Նախորդ հոդվածը‘Մարզպետը եղբորը հասցրել է քննչական կոմիտեի դուռը. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘ԵՏՄ անդամ երկրներ արտագաղթելը «հաշիվ չի». «ՉԻ»’