‘Երազանքի ավտոներ. Նորարարական դիզայն եւ կոնցեպտուալ գաղափարներ (Ֆոտոշարք)’

3978

Ատլանտայի Գեղարվեստի թանգարանում բացված ցուցահանդեսը նվիրված է ատոմոբիլային դիզայնի զարգացման էվոլյուցիային: Ցուցահանդեսին կարելի է տեսնել կոնցեպտուալ դիզայն, ավտոմեքենաների մոդելներ՝ փոքրացված մասշտաբով եւ Եվրոպայի ու ԱՄՆ-ի ավտոարտադրողների նախագծային գծագիրները:   

«Ցուցահանդեսին ներկայացված կոնցեպտուալ ավտոմոբիլները պատկերավոր կերպով ցույց են տալիս, թե ինչպես կարող է դիզայնը դուրս գալ ժամանակի սահմաններից եւ ապագայի զարգացման համար նոր հնարավորություններ առաջարկել», — BBC-ի փոխանցմամբ, ասել է թանգարանի աշխատակից Սարա Շլեյնինգը:

«Թեեւ այս ավտոմոբիլները երբեք զանգվածաբար չեն արտադրվել, բայց ազդել են ավտոարդյունաբերության ապագայի վրա՝ ստիպելով նրան վերանայել հնարավորի սահմանները տեխնոլոգիական եւ ոճական առումներով», — ասել է Շլեյնինգը:

BBC-ի Ֆոտոշարքում ներկայացված են Ford, Bugatti,  Stout Scarab, L’Oeuf, Timbs, General Motors,  Buick, Cadillac, ֆիրմաների՝ 1934-59 թվականներին առաջարկած կոնցեպտները: 

Նախորդ հոդվածը‘Բնապահպան. Սևանի ջրի որակը վտանգի եզրին է’
Հաջորդ հոդվածը‘Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Ուկրաինայում’