‘Երանոսյանն ազատամարտիկներին ասել է՝ կամ պետք է գնաք, կամ՝ չեք ապրի’

4423

Այսօր տեղի է ունեցել «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի նիստ, որտեղ ազատմարտիկներ Ռազմիկ Պետրոսյանը և Մանվել Եղիազարյանը բացահայտել են վերջերս իրենց հետ տեղի ունեցած հարձակմանը նախորդած դեպքերի մանրամասները:

iLur.am-ի հետ զրույցում «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Լեռնիկ Մաղաքյանը պատմեց. «Մանվել Եղիազարյանը և Ռազմիկ Պետրոսյան հայտնեցին, որ Լյովա Երանոսյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս պարզ հասկացրել է, որ այս քայլով իշխանությունները զգուշացնում են իրենց, որ կամ պետք է գնաք էստեղից, կամ էլ՝ չեք ապրի: Այստեղից է սկսվում է ամեն ինչ և այս մասին առաջին անգամ այսօր է ասվել»,-նշեց Լ. Մաղաքյանը:

Նա հավելեց նաև, որ այսօր մեծ քանակով ազատամարտիկներ են միացել ստեղծված իրենց դաշինքին և այդպիսով նրանց քանակը կրկնապատկվել է:

Նախորդ հոդվածը‘Amnesty-ն և HRW-ն հանդես են եկել ի պաշտպանություն Չեչնիայի իրավապաշտպանների’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետի կուսակցությունը’