‘Երբ իշխանությունների հույսը դոգերն են’

1735

Հայաստանը թեւակոխել է մի ժամանակաշրջան, երբ մի կողմից գործող «նախագահն» է այս պատասխանատու պահին անժամկետ արձակուրդ հայտարարել, մյուս կողմից էլ՝  իրեն առավել հրաշալի է զգում տականքը: Ավելի պարզ ասած, սպառելով իրենց բոլոր ռեսուրսները, իսկ ավելի ճիշտ՝ մսխելով եւ պահպանելով միայն ֆինանսականը՝ իշխանությունը կեղտոտ խաղերի համար մոբիլիզացրել է բոլոր հնարավոր տականքներին: Այստեղ ճիշտ չէր լինի ասել՝ էլ գող փիսո, էլ քաչալ շուն, ավելի ճիշտ կլինի ասել՝ էլ նախկին ոստիկան, էլ դոգ, էլ գեյ: Ընդ որում, այս ամենը կարող է լինել երկուսը մեկում: Մի խոսքով, հենց սրանք են դարձել իշխանությունների հենարանը եւ սրանց միջոցով է կատարվում իշխանությունների ամենակեղտոտ պատվերները:

Հետաքրքիր է՝ ո՞ւր են հասել իշխանությունները, որ արդեն «լրատվական» կայք են նվիրում մեկին, որը, ըստ շրջանառվող հավաստի լուրերի, շորթման համար ազատվել էր ռազմական ոստիկանությունից, իսկ հետո՝ խայտառակ կերպով դուրս մղվել ոստիկանությունից` լրագրողուհուն վիրավորելու եւ հրելու համար:

Ինչ անելանելի վիճակում են փաստորեն հայտնվել իշխանությունները, որ հենց նմաններին էլ սկսել հանձնարարել ամենակեղտոտ առաջադրանքները՝ մարդկանց անձնական կյանքի մասին գրել մտացածին տեղեկություններ: Դե, սրանք էլ հավեսով կատարում են պատվերը: Ընդհանրապես, ցանկացած իրեն հարգող տղամարդ եւ կին, անկախ նրանից, թե ինչ է մտածում իր մրցակցի կամ հակառակորդի մասին, անձնական հարաբերություննների տիրույթ չեն մտնում: Լրատվական կայքերը՝ առավելեւս չեն ներխուժում այդ տիրույթ, որովհետեւ այդ ժամանակ արդեն լրատվության մասին խոսելն անիմաստ է դառնում: Հիշում եք՝ ինչ արեց լրատվական դաշտը, երբ թերթերից մեկն իրեն թույլ տվեց տպագրել խմբագիրներից մեկի ինտիմ լուսանկարը: Այժմ, կարելի է միայն պատկերացնել, թե ինչ է լինելու նրանց հետ, ովքեր համաձայնվել են մտնել նման կեղտոտ խաղերի մեջ: Բայց առավել մտահոգ պետք է լինեն ոչ թե լրատվության անվան տակմտացածին լուրեր՝ բամբասանքներ տարածողները, այլ՝ նրանց պատվիրատուները, որոնք արդեն որպես վերջին հույս ու հնարք փորձում են խփել գոտկատեղից ներքեւ:

Ինչպե՞ս կարելի է ախտորոշել մի իշխանության վիճակ, որի վերջին հույսը համակարգից մի քանի անգամ հեռացված, լրագրողին հարվածած, կասկածելի հակումներով նախկին ոստիկաններն են: Եթե իշխանության վերջին հույսը սրանք են մնացել, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում երկիրը: Երկիրը պետք է հնարավորինս արագ ազատագրել այնպիսի իշխանությունից, որի վերջին հույսը տականքն է:

Արշակ Սարդարյան 

Նախորդ հոդվածը‘Ամերիկյան դատարանը ծնողներին արգելել է երեխայի անունը Մեսիա դնել’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող նացիստը’