‘Երբ հերթը հասել է հարցին, թե ով է գլխավորելու ընտրացուցակը, գործընթացը ձախողվել է. Մամուլ’

1113

Հանգստյան օրերին ՀՅԴ գրասենյակում Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչափը քննարկելու համար հանդիպել են ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները: «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` այդ ընթացքում խոսք է եղել միասնական ընտրացուցակով հանդես գալու մասին, ու երբ հերթը հասել է հարցին, թե ով է գլխավորելու ընտրացուցակը, գործընթացը ձախողվել է: «Ժողովուրդի» տեղեկություններով` ՀՅԴ-ն, հանուն կոնսոլիդացիայի, պատրաստ է եղել համաձայնել ցանկացած տարբերակի: «Ժառանգության» ներկայացուցիչներն ասել են, թե ցուցակը պետք է գլխավորի իրենց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կամ Անահիտ Բախշյանը: ԲՀԿ-ն էլ չի համաձայնել` ասելով, որ իրենց թեկնածուն` Վարդան Օսկանյանը, անհամեմատ ավելի ուժեղ ու ճանաչված է: Արմեն Մարտիրոսյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս լուրերը`ասելով, որ այս թեման այլևս քննարկելու կարիք չկա, քանի որ հանդիպումն իր արդյունքները չի տվել:

Նախորդ հոդվածը‘Հակոբ Հակոբյան. Իմ լեզուս, հայ ժողովրդի ստեղծած ամենաբարձր արժեքն է.Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հնարավոր երդմնակալությունը՝ օպերայից հեռու.Մամուլ’