‘Երբ սուրճն իսպառ վերանա Երկրից’

2450

Ավստրալիայի Կլիմայական ինստիտուտի փորձագետները նշել են այն ժամկետները, երբ սուրճն իսպառ կվերանա Երկիր մոլորակից: Այդ մասին հաղորդել է The Independent-ը:

Գիտնականների կանխատեսման համաձայն՝ 2050 թ. երկու անգամ կկրճատվեն այն գյուղատնտեսական տարածքները, որտեղ սուրճի ծառ են աճեցնում: 2080 թ. մոտ այդ բույսը կանհետանա Երկրի երեսից: Դրա պատճառը գիտնականները համարում են գլոբալ տաքացումը, որը կհանգեցնի վնասատուների և սրճենու համար մահացու սնկային հիվանդությունների տարածմանը: Ընդ որում՝ գիտնականների կանխատեսումները կիրականանան, եթե պահպանվեն գլոբալ տաքացման ներկա տեմպերը, և մասնագետները չկարողանան արդյունավետ միջոցներ գտնել վնասատուների և սնկային հիվանդությունների դեմ:

Սուրճի անհետացումը բացասական ազդեցություն կունենա այդ մշակաբույսի արտադրությամբ զբաղվող՝ աշխարհի ավելի քան 70 երկրների 120 մլն բնակիչների կյանքի վրա, առաջին հերթին կտուժեն Բուրունդին, Եթովպիան և Նիկարագուան:

Փոխանցում է Lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տաջիկական հատուկ ծառայության նախկին հրամանատարը՝ ԻՊ-ի «պատերազմի նախարար»’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես տապալել Ղարաբաղի հարցը կամ օգնել Ադրբեջանին’