‘Երդումներ եւ խոստումներ’

1260

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես հայտն է, հինգ տեղակալ ունի` Դավիթ Հարությունյանը, Միքայել Մինասյանը, Արմեն Գեւորգյանը, Սամվել Կարապետյանի եղբայրը` Կարեն Կարապետյանը եւ Լյով Յոլյանը:

Շտաբի պետը եւ տեղակալները հանրությանը փորձում են համոզել, թե իրենք ծանր եւ դժավարին աշխատանք են կատարում, քանի որ մրցակիցները շատ ուժեղ են, եւ միաժամանակ փորձում են կարգավորել իրենց ապագային վերաբերող հարցերը: Համառ լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը շտաբի պետի տեղակալներին բավական բարձր պաշտոններ է խոստացել, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նույն պաշտոնը խոստացել է մի քանի հոգու: Եւ ահա այստեղ չեն դիմեցել մեծահարուստ Սամվել Կարապետյանի նյարդերը, որը, ըստ շրջանառվող լուրերի, Սերժ Սարգսյանի շտաբին հսկայական գումար է հատկացրել, Սերժ Սարգսյանից հավաստացումներ ստանալով, որ Կարեն Կարապետյանը բավական բարձր պաշտոն կստանա:
Եթե հիշենք 2008-ի ընտրությունները եւ հիշենք, թե ինչ լուրեր էին շրջանառվում, ապա կհասկանանք, որ նվիրաբերված գումարները Սերժ Սարգսյանի համար հիմք չեն խոստումները կատարելու համար: Այնպես որ, Կարեն Կարապետյանը եւ նրա եղբայրը չեն կարող հանգիստ եւ վստահ լինել, թե այս անգամ ամեն ինչ այլ կերպ կլինի: Սերժ Սարգսյանը չի փոխվել եւ մնացել է նույն մարդը:

Նախորդ հոդվածը‘Forbes-ը հրապարակել է ամենաեկամտաբեր կինոզույգերի աղյուսակը’
Հաջորդ հոդվածը‘Փոլ Մակարտնին բուսակերության մասին հոլովակ է նկարահանել (տեսահոլովակ)’