‘Երեխաները գտնվում են վերակենդացման բաժանմունքում. ԼՂՀ ԱՆ’

1123

Մարտունու շրջանից ԼՂՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և Գևորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով:

«Արևիկ» մանկական բուժմիավորումում Վարդան Անդրեասյանի մոտ կատարվել է առաջնային վիրաբուժական մշակում, վնասված անոթների կարում, ազդրոսկրի սկելետային ձգում, իսկ Գևորգ Գրիգորյանի մոտ` վերքի առաջնային մշակում:

Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են կայուն ծանր: Երեխաները գտնվում են վերակենդացման բաժանմունքում:

Տեղեկանում ենք ԼՂՀ Առողջապահության նախարարությունից:

 

Նախորդ հոդվածը‘Արծրուն Հովհաննիսյան. Մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են’
Հաջորդ հոդվածը‘Տեղեկատվություն քաղաքացիական վիրավորների մասին. ԼՂՀ ԱՆ’