‘Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև ‘

1389

Հանրապետության տարածքում`

Հունիսի 2-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 3-6-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 3-5-ը կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հունիսի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 12-17 մ/վ արագությամբ, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`  36.80C (1990 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      5.40C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  20.70C

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Մանչինին` «Զենիթի» գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Իսպանական ակումբներին կարգելվի նվերներ տալ մրցավարներին’