‘Երեկվա ԱԺ նիստն անօրինական էր (չշփոթել քվեարկության հետ). Մամուլ’

1319

ԱԺ երեկվա արտահերթ նիստը, թերևս, պատմության մեջ կմնա որպես խայտառակության գագաթնակետ. իշխանական ուժերն ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ երեկ վավերացրին ՌԴ-ի հետ «դավաճանության ակտ» անվանումը ստացած գազային համաձայնագրերը: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ օրենքի խախտմամբ է անցկացվել ոչ միայն համաձայնագրերի քվեարկության ձայների հաշվարկը, այլև ԱԺ արտահերթ նիստն ընդհանրապես: Բանն այն է, որ ԱԺ պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը դեկտեմբերի 23-ից հունվարի 15-ը գտնվում է արձակուրդում, այդ մասին կան Հովիկ Աբրահամյանի հրամանները: Սակայն երեկվա արտահերթ նիստին մասնակցելու համար պատգամավորներին արձակուրդից հետ կանչելու նոր հրաման Աբրահամյանը չէր ստորագրել, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ արտահերթ նիստն անօրինական էր նաև այդ առումով:

Մանրամասնրը՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Հարությունյանի եղբորը գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել’
Հաջորդ հոդվածը‘Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ’