‘
Հունվարի 19-ին, ժամը 18.35-ին, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն ներկայացել է քննչական բաժին և հայտնել, որ հունվարի 18-ին, ժամը 23.55-ին Աբելյան փողոցի 3 շենքում Վ. Դալլաքյանին և Արման Ա.-ին հարվածել է դանակով, ինչի հետևանքով Վ. Դալլաքյանը մահացել է, իսկ Արման Ա.-ն ստացվել է մարմնական վնասվածք: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աբելյան փողոցի 3 շենքի 1-ին հարկում դանակահարված մարդ կա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 18-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Աբելյան փողոցի 3 շենքի 3-րդ մուտքի 3-րդ հարկի հարթակում, կենցաղային հարցերով վեճի ժամանակ, 1988 թ. ծնված Գագիկ Ա.-ն կենցաղային դանակով հարվածել է 1987 թ. ծնված Արման Ա.-ի ձախ ձեռքին` պատճառելով վնասվածք, և 1988 թ. ծնված Վազգեն Դալլաքյանի կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջաններին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
‘